Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 316-Ա որոշումը և 2025 թվականի մայիսի 8-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքապետարանում կայացած աճուրդի արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի մայիսի 8-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի 1-ին փողոց, 22 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող շինությունը և դրա սպասարկման համար առանձնացված 0,03848 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը 1050000 /մեկ միլիոն հիսուն հազար/ դրամ արժեքով օտարել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Մուրադ Կարապետի Մուրադյանին, (անձնագիր՝ AP0435077, տրված՝ 11.12.2015թ․, 030 կողմից) և կնքել գույքի օտարման պայմանագիր:
2.Պարտավորեցնել գնորդին՝ սահմանված ժամկետում կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում։