Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



07 հոկտեմբերի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱԶԳԱՎՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑ 4/1 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ, 28-րդ, 30-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի թիվ 88 որոշմամբ հաստատված կարգի 3.2-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 600-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված ցանկի 4-րդ կետի դասակարգումները և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 7-րդ փողոց, 4 հասցեի անշարժ գույքի համասեփականատեր Սայգանուշ Բեյբութի Սմբատյանի դիմումը՝ որոշում եմ.

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 7-րդ փողոց, 4 հասցեի, 08-037-0055-0007 կադաստրային ծածկագրով 0,4 հեկտար մակերեսով հողամասի վրա գտնվող, հողամասի հատակագծում թիվ 1 համարակալմամբ 161,23 քառակուսի մետր ներքին մակերեսով կաթսայատան գործառնական նշանակությունը փոխել խորդանոց գործառնական նշանակության:

2.Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով,  ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner