Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N 61-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ,11-րդ, 12-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի 2022 թվականի մայիսի 05-ի N 364-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ 7 նիստի արձանագրությունը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 52 ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի <<Այլ նպաստներ բյուջեի>>4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 48 / քառասունութ/ սոցիալապես անապահով ընտանիքների անդամներին տրամադրել միանվագ դրամական օգնություն՝ ընդամենը՝ 1235000 / մեկ միլիոն երկու հարյուր երեսունհինգ հազար / ՀՀ դրամ, համաձայն 1 հավելվածի:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 3-րդ խմբի 1-ին դասի << Հարազատին կորցրած անձինք>> բյուջեի ծրագրի «Հուղարկավորության նպաստներ» 4726 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 2 /երկու / սոցիալապես անապահով ընտանիքի անդամի հողարկավորության կազմակերպման համար տրամադրել դրամական օգնություն, ընդամենը՝ 50000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ, համաձայն N2 հավելվածի:
3. Մերժել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 2 /երկու / սոցիալապես անապահով ընտանիքների անդամների դիմումները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի N61-Ն որոշմամբ սահմանված կարգի 16-րդ կետի դրույթներին չհամապատասխանելու պատճառով, համաձայն N3 հավելվածի:
|