Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 15-ի թիվ 31-Ա որոշումը և 2024 թվականի ապրիլի 09-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2024 թվականի ապրիլի 09-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բասեն գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող` 08-084-0101-0029 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,72542 հեկտար երկրորդ կարգի, անջրդի վարելահողը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, 9500 /ինը հազար հինգ հարյուր/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Կամո Բաբկենի Գալստյանին, ն․քարտ՝ 013071451, տրված՝ 04.11.2021թ․, 030-ի կողմից:
2.Օրենքով սահմանված կարգով Կամո Բաբկենի Գալստյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3.Պարտավորեցնել Կամո Բաբկենի Գալստյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: