Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության «Քաղաքացիական օրենսգրքի» 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 68-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի համալիր մարզադպրոց», «Ախուրյանի համայնքային գրադարան» և «Ախուրյանի Ֆերմատա արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները (այսուհետ՝ Կազմակերպություններ) լուծարել՝ օրենքով սահմանված կարգով: 2. Նշանակել լուծարման հանձնաժողով (լուծարող)՝ համաձայն N 1-3 հավելվածների: 3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ միջոցներ ձեռնարկել օրենքով սահմանված կարգով լուծարման գործընթացն իրականացնելու ուղղությամբ: 4. Սահմանել, որ 1) Կազմակերպությունները համարվում են լուծարված, իսկ դրանց գոյությունը` դադարած, պետական գրանցման պահից, 2) Կազմակերպությունների լուծարմամբ դրանց գործունեությունը դադարում է` առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու, 3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լուծարման հանձնաժողովին են անցնում Կազմակերպությունների գործերի կառավարման լիազորությունները: 5. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո Կազմակերպությունների մնացած գույքը հանձնել համայնքին: 6. Սահմանել լուծարման կարգն ու ժամկետները՝ համաձայն N 4 հավելվածի: 7. Սույն որոշման մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին՝ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում Կազմակերպությունների լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունը գրառելու նպատակով: 8. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն: 9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ սեղմ ժամկետում մշակել «Ախուրյանի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր փաստաթղթերը և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու հաստատմանը: 10. Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին: |