Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ կետերի և 2-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 250-Ն որոշման հավելված N 1-ի 14-րդ կետի 1-ին ենթակետի «բ», 2-րդ ենթակետի «բ» պարբերությունները, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 300-Ն որոշումը և Վարուժան Ճղրիկյանի հայտը որոշում եմ՝
1. «Վարուժան Ճղրիկյան Ռազմիկի» (հարկ վճարողի հաշվառման համար 57285789, պետական հաշվառման համար, տարի, ամիս, ամսաթիվ 55.74858, 2012-03-05 անհատ ձեռնարկատիրոջ իրավաբանական հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ազատան բնակավայր, 26-րդ փողոց, տուն 8 գործունեություն իրականացնելու հասցե՝ Հայաստանի Հանրապետություն Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, Ազատան բնակավայր, 1-ին փողոց 149, 40 քառակուսի մետր հիմնական շինություն) անհատ ձեռնարկատիրոջը տրամադրել ոգելից խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների վաճառք իրականացնելու թույլտվություն՝ 2025 թվականի համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հայտատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է 2025 թվականի փետրվարի 04-ից և գործում է մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը: