Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքում «Այլընտրանքային էներգիայի կիրառում համայնքային ենթակայության կառույցներում /արևային ֆոտովոլտային կայանների տեղադրման միջոցով/» ծրագիր իրականացնելու համար դիմել Հայաստանի Տարածքային զարգացման հիմնադրամին: 2.Ծրագրի հաստատման դեպքում կատարել 5% ներդրում` Սոցիալական Ներդրումների և Տեղական Զարգացման Ծրագրի պահանջներին համապատասխան: 3.Ծրագրի իրականացման դեպքում վերականգնված ենթակառուցվածքի շահագործման և պահպանման անհրաժեշտ ծախսերը ներառել համայնքի բյուջեում: 4.Ենթակառուցվածքը չօտարել, չսեփականաշնորհել կամ չօգտագործել այլ նպատակներով ծրագրի ավարտից հետո 15 տարվա ընթացքում: 5.Հաստատել նախաձեռնող խմբի կազմը համաձայն հավելվածի: |