Այսօր: Ուրբաթ, 3 Հոկտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 276
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 920-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հոկտեմբերի 2025 թվականի N 920-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-108-0040-0053 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՍՄԻԿ ԱԶԱՏԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎԱԾ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՈՒ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի» 39-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 188-Ա որոշումը և հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդ գյուղի բնակիչ՝ Հասմիկ Ազատի Սարգսյանը 2024 թվականի դեկտեմբերի 16-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և Ախուրյան համայնքի սեփականությունը համարված 31,55 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության օժանդակ շինությունները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0040-0053 կադաստրային ծածկագրով 0,065635 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 31,55 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի նշանակության օժանդակ շինությունները, ինչպես նաև դրանց պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-108-0040-0053 կադաստրային ծածկագրով, 0,065635 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ, Բյուրակն թաղամաս 2-րդ փողոց, 8 մառան, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 16062025-08-0041) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝  393169 (երեք հարյուր ինսուն երեք հազար մեկ հարյուր վաթսունինը) դրամ արժեքով, որից՝ 55149 (հիսունհինգ հազար մեկ հարյուր քառասունինը) դրամը շինության արժեքն է,  իսկ 338020 (երեք հարյուր երեսունութ հազար  քսան) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Հասմիկ Ազատի Սարգսյանին (ծնված 1957 թվականի մարտի  25-ին) ։

2.Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:

3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Հասմիկ Ազատի Սարգսյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 7

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner