Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 68-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ մասերի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 9 անդամներից բաղկացած նախաձեռնող խմբի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝ 1. Անվստահություն հայտնել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին:
2. Նախաձեռնող խումբը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրում է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու անդամ Կարեն Արշակի Արշակյանի թեկնածությունը:
3. Սույն որոշման նախագիծը սահմանված կարգով հանձնել՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու խմբակցություններին:
4. Նշել, որ սույն որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու խմբակցություններին ներկայացնելուց հետո` երրորդ աշխատանքային օրը` ժամը 10:00-ին, օրենքի ուժով հրավիրվելու է ավագանու նիստ, որում գաղտնի քվեարկությամբ որոշվելու է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին անվստահություն հայտնելու հարցը: |