Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Վահրամաբերդի Հարություն Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի հունվարի 31-ի «LEAD4SHIRAK» ծրագրի դրամաշնորհի տաս տոկոսի չափով համայնքային ներդրման մասին գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) 4637 հոդվածից «Վահրամաբերդի Հարություն Մկրտչյանի անվան միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնել 1200000 (մեկ միլիոն երկու հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |