Ղեկավարվելով «Տեղական ինքակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի սեպտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակավայրերում գտնվող համայնքային սեփականություն համարվող յոթ կտոր հողամասերն աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու և օտարման մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 142-Ա որոշումը և 2024 թվականի դեկտեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում կայացած հողամասի աճուրդով վաճառքի արդյունքների մասին 2024 թվականի դեկտեմբերի 9-ին կազմված թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի (բնակավայր՝ Քեթի) սեփականությունը հանդիսացող 08-119-0125-0019 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.3331 հեկտար հողամասը 1210000 (մեկ միլիոն երկու հարյուր տաս հազար) Հայաստանի Հանրապետության դրամ արժեքով օտարել աճուրդի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից, քաղաքացի՝ Ռոման Սեյրանի Սարգսյանին, անձնագիր՝ AR 0222843, տրված՝ 22.02.2017թ․, 030-ի կողմից, հեռ. /093/28-90-58 և կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
2.Պարտավորեցնել գնորդին՝ սահմանված ժամկետում կատարել գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում։