Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 173
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 121-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴՊՐՈՑԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՐԱԶԳԱՎՈՐՍ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՄԱՆԸ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի 28-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով 2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրում միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցման վերաբերյալ՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման համար կազմակերպված հանրային լսման արձանագրությունը և հաշվի առնելով նախաձեռնողի՝ «ՎԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

  Նախնական համաձայնություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող դպրոցաշինության ծրագրի շրջանակներում՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Երագավորս բնակավայրում միջնակարգ դպրոցի նոր շենքի կառուցմանն ուղղված «ՎԱՆԻ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեությանը՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության անցկացման նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner