Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35.1 և 39-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ ինքնակամ շինությունն իրականացրած, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի բնակիչ՝ Թերեզա Ազատի Ղուկասյանը 2024 թվականի մայիսի 10-ի իր դիմումով ընդունել է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով օրինական ճանաչված և համայնքի սեփականությունը համարված 17,29 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0052-0059 կադաստրային ծածկագրով 0,002475 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ուղղակի վաճառքով գնման նախապատվության իրավունքը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի ԱԽուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ընդունել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, ինքնակամ կառուցված և օրինական ճանաչված 17,29 քառակուսի մետր արտաքին մակերեսով ավտոտնակը, ինչպես նաև դրա պահպանման ու սպասարկման համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0052-0059 կադաստրային ծածկագրով, 0,002475 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը (անշարժ գույքի հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ Ախուրյան համայնք, գյուղ Ախուրյան Ջրաշինարարների բանավանի 12-րդ փողոց, 4/13 ավտոտնակ, իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 22042024-08-0020) ուղղակի վաճառքով, գնման նախապատվության իրավունքով՝ 51124 (հիսունմեկ հազար մեկ հարյուր քսանչորս) դրամ արժեքով, որից՝ 20904 (քսան հազար ինը հարյուր չորս) դրամը շինության արժեքն է, իսկ 30220 (երեսուն հազար երկու հարյուր քսան) դրամը՝ հողամասի, օտարել կառուցապատողին՝ քաղաքացի Թերեզա Ազատի Ղուկասյանին (ծնված 12/12/1970 թվական):
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝
1)Սույն որոշման 1-ին կետում նշված վաճառքի ընդհանուր գնին հավելել տվյալ գույքային միավորի նկատմամբ, մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ վճարման անդորրագրերի հիման վրա:
2)Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Թերեզա Ազատի Ղուկասյանին պատշաճ ծանուցելու օրվան հաջորդող օրվանից: |