Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, 92-րդ հոդվածի 4-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով Ավստրիական զարգացման գործակալություն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության LEAD4Shirak ծրագրի շրջանակում հայտարարված մրցույթում «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» հասարարական կազմակերպության կողմից ներկայացված ծրագրին հավանություն տալը և հաշվի առնելով «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» հասարարական կազմակերպության նախագահ Հռիփսիմե Պետրոսյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի վարչական մասի ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերի չպատկանող) ծրագրից այլ կապիտալ դրամաշնորհներ 4657 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշեն բնակավայրի 3-րդ փողոց 3-րդ շենք հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող կառույցի հիմնանորոգման համար որպես համայնքային ներդրում «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» հասարակական կազմակերպությանը տրամադրել 1460000 (մեկ միլիոն չորս հարյուր վաթսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ։
- Առաջարկել «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» հասարակական կազմակերպության նախագահին, պարբերաբար տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարան՝ կատարված աշխատանքների վերաբերյալ։
3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համար գանձապետարանում բացելու արտաբյուջետային հաշիվ «Արդյունավետ կառավարում և համայնքային զարգացում» հասարակական կազմակերպության ծրագրի սպասարկման նպատակով:
|