Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող թվով վեց կտոր հողամասերն`առավել արդյունավետ պահպանելու, բարելավելու և նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու նպատակով դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել՝ համաձայն հավելվածի:
2.Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օտարման մեկնարկային գները՝ որոնցում ներառված են նաև համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման նպատակով կատարված ծախսերը:
3.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանին՝ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերն ըստ լոտերի օտարելու նպատակով, կազմակերպել հրապարակային սակարկություն: |