Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 33-րդ հոդվածի 2-րդ մասի, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ 1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ: 2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը` համաձայն հավելվածի: 3.«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմին: |