Այսօր: Ուրբաթ, 5 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



03 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԻՐԱԿ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ԱՐՇԱԿ ՍԱՄՎԵԼԻ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 08-089-0101-0008 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԱՐՈՏԱՎԱՅՐ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՀՈՂԱՄԱՍԸ ՆԱԽԿԻՆ ՎԻՃԱԿԻՆ ԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Քաղաքացի Արշակ Սամվելի Պետրոսյանին (ծնված 1979 թվականի հուլիսի 28-ին) վարձակալության իրավունքով պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի տարածքում, Մ-7 միջպետական ավտոճանապարհի հարեևանությամբ գտնվող, 08-089-0101-0008 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի հողամասում առանց համապատասխան թույլտվության, տարածքում տեղադրել և հողին է ամրակցել 12Х3 մետր չափերի երկու մետաղյա տնակ, իրականցվում է գերեզմանոցների վերանորոգման և կառուցապատման աշխատանքներ, մետաղյա ցանկապատով  ապօրենի զավթվել է համայնքապատկան հողամասը։ 

 Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ախուրյանի բաժնի պետի 2025 թվականի հուլիսի 22-ին Ախուրյան համայնքի ղեկավարին հասցեագրված թիվ 72/4-1438 գրությունը, ղեկավարվելուվ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի և 84-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝

որոշում եմ,

1․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Շիրակ բնակավայրի տարածքում, Մ-7 միջպետական ճանապարհի հարևանությամբ գտնվող, քաղաքացի Արշակ Սամվելի Պետրոսյանին վարձակալության իրավունքով պատկանող 08-089-0101-0008 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի հողամասում ինքնակամ տեղադրված մետաղյան տնակները տեղահանել և հողամասը նախկին վիճակին բերել, ապօրենի զավթաց համայնքապատկան հողամասը ազատել մետաղյա ցանկապատից, վարձակալին նախազգուշացնելով չկատարելու դեպքում, դրանք իրավասու մարմնի կողմից հարկադրաբար տեղահանելու և տարածքը ազատելու մասին։

2․Իրազեկել քաղաքացի Արշակ Սամվելի Պետրոսյանին՝ երկամսյա ժամկետում սույն որոշումը բողոքարկելու իրավունքի, իսկ չբողոքարկելու դեպքում՝ տեղադրված տնակները չտեղափոխելու և հողամասը նախկին վիճակին վերականգնելու, ապօրենի զավթաց համայնքապատկան հողամասը ազատելու պարտավորությունները չկատարելու հետևանքով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության մասին։

3․ Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահ ել Ախուրյանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ՝ Հովհաննես Սարգսյանին։։

4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում Արշակ Սամվելի Պետրոսյանին իրազեկելու հաջորդող օրվանից և կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով՝ ընդունող մարմնին կամ վարչական դատարան դիմելու միջոցով, որոշման ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում։ 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Մամեդ Սալոյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner