Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 31-ի « Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան, Ազատան, Արևիկ, Երազգավորս, Մարմաշեն բնակավայրերում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության կողմից կառուցված ֆուտբոլի փոքր խաղադաշտերի ծրագրի շրջանակներում «Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը գումար տրամադրելու մասին » թիվ 49-Ա որոշման բովանդակության մեջ «2023» թիվը փոխարինել «2024» թվով։ |