Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի և Բեռլինի Կարմիր խաչի «Ֆյուր Արմենիեն» բարեգործական հիմնադրամի միջև կնքված համագործակցության պայմանագիրը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2022 թվականի բյուջեի «ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (այլ դասերին չպատկանող) ծրագրի 4657 հոդվածից (այլ կապիտալ դրամաշնորհներ) Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Կրաշեն գյուղի «Կրաշենի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության էլեկտրասնուցման համակարգի նոր մալուխի անցկացման համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը հատկացնել 390500 ( երեք հարյուր իննսուն հազար հինգ հարյուր) դրամ: |