Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության հողային օրնսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի և 2-րդ մասի դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով, որ օտարվող հողամասը բավարարում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 6-րդ ենթակետերի պահանջներին և նույն որոշման 2-րդ կետի համաձայն չի դիտարկվում որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարման ենթակա հողամաս, հիմք ընդունելով քաղաքացի Աստղիկ Ֆրունզիկի Մկրտչյանի դիմումը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Աստղիկ Ֆրունզիկի Մկրտչյանին (ծնված 1978 թվականի հունիսի 30-ին) համասեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ախուրյան բնակավայրի, Գյումրու խճուղի, 17 հասցեի հասարակական նշանակության սպասարկման օբյեկտի զբաղեցրած 111 քառակուսի մետր մակերեսով հողամասի ընդլայնման համար, դրա հարևանությամբ գտնվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող 08-007-0627-0039 կադաստրային ծածկագրով, 9 քառակուսի մետր մակերեսով և 08-007-0627-0041 կադաստրային ծածկագրով, 45 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողամասերն ուղղակի վաճառքի միջոցով օտարել կառույցի սեփականատիրոջը:
2.Սույն որոշման 1-ին կետով օտարվող հողամասերի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 1221 Հայաստանի Հանրապետության դրամ: |