Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի թիվ 1477-Ն որոշման 1-ին, 2-րդ և 6-րդ կետերի դրույթներով և հաշվի առնելով Նորայր Աղասու Հարությունյանի դիմումը որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ղարիբջանյան բնակավայրի տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող՝ 08-076-0113-0029 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 2․61263 հեկտար արոտավայրը օգտվելու նպատակով տրամադրել քաղաքացի Նորայր Աղասու Հարությունյանին:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված արոտավայրը տրամադրել 3 տարի ժամկետով, արոտավայրից օգտվելու վճարի չափը սահմանել հողամասի հողի հարկի տարեկան դրույքաչափին հավասար՝ 4200 /չորս հազար երկու հարյուր/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Քաղաքացի Նորայր Աղասու Հարությունյանի հետ կնքել արոտավայրից օգտվելու պայմանագիր: