Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Անահիտ Սմբատի Բարսեղյանի դիմումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը՝ Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝
1) 2024 թվականի հուլիսի 7-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում կայացած աթլետիկայի պատանիների Հայաստանի առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի բնակիչ Տիգրան Արտակի Կուրղինյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ , մարզիչ Պետրոս Գարեգինի Աբրահամյանին՝ 25000 (քսանհինգ հազար) դրամ:
2) 2024 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքում կայացած աթլետիկայի պատանիների Հայաստանի աղջիկների առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Սյուզի Արմենի Դիլոյանին՝ 60000 (վաթսուն հազար) դրամ:
|