Այսօր: Ուրբաթ, 20 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 204
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 200-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի  բնակիչ Անահիտ Սմբատի Բարսեղյանի դիմումը և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր  բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը՝ Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝

1) 2024 թվականի հուլիսի 7-ին  Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում կայացած աթլետիկայի պատանիների Հայաստանի  առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Բայանդուր բնակավայրի բնակիչ Տիգրան Արտակի Կուրղինյանին՝ 50000 (հիսուն հազար) դրամ , մարզիչ Պետրոս Գարեգինի Աբրահամյանին՝  25000 (քսանհինգ հազար) դրամ:

2) 2024 թվականի օգոստոսի 24-ին Հայաստանի Հանրապետության Վանաձոր քաղաքում կայացած աթլետիկայի պատանիների Հայաստանի աղջիկների առաջնությունում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Սյուզի Արմենի Դիլոյանին՝ 60000 (վաթսուն հազար) դրամ:

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner