Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 121
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57-Ա
 

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՋՐԱՇԻՆԱՐԱՐՆԵՐԻ ՓՈՂՈՑ 4-ՐԴ ԱՆՑՈՒՂԻ 5-ՐԴ ՇԵՆՔԻ ԹԻՎ 6 ԲՆԱԿԱՐԱՆԸ ՍԱՄՎԵԼ ԱՐԱԻ ՇԵԿՈՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605–րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի դրույթներով, , հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1326-Ն որոշման N 4 հավելվածի 062-001 ծածկագրով տողի 10-րդ սյունակում կատարված փոփոխությունը («Մանկապարտեզ» բառը փոխարինվել է «բնակելի շենք» բառերով), հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2020 թվականի օգոստոսի 19-ի թիվ 01/09081-2020 գրությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Սամվել Արաի Շեկոյանի և ընտանիքի անդամների համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի Ջրաշինարարների փողոց, 4-րդ անցուղոի, 5-րդ շենքի, թիվ 6, երկու սենյականոց բնակարանը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 11042022-08-0039, տրված 2022 թվականի մարտի 3-ին), 109․79 քառակուսի մետր մակերեսով, ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրատվություն կատարել Սամվել Արաի  Շեկոյանի ընտանիքի հետևյալ չորս անդամներին․

1)Շեկոյան Սամվել Արաի (ծնված 1976 թվականի հունվարի 09-ին), ինքը,

2)Առաքելյան Անի Արայի (ծնված 1990 թվականի հունիսի 06-ին), կինը,

3)Առաքելյան Արաիկ Սամվելի (ծնված 2019 թվականի հոկտեմբերի 09-ին), տղան,

4)Առաքելյան Սուսաննա Սամվելի (ծնված 2022 թվականի օգոստոսի 23-ին), աղջիկը,

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության պայմանագիր, ապահովել դրա նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner