Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Գարիկ Հայկի Մինասյանի դիմումը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է․ 1․Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան գյուղի Լենինականյան խճուղի շենք 1 (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 2161966, տրված 2008 թվականի հուլիսի 23-ին) թիվ 1 բնակարանը` 56․98 քառակուսի մետր մակերեսով, ընդհանուր օգտագործման տարածքների և հողամասի նկատմամբ բաժնային սեփականության իրավունքով նվիրել Գարիկ Հայկի Մինասյանի ընտանիքի չորս անդամներին․
ինքը՝ Մինասյան Գարիկ Հայկի՝ ծնված 02.05.1970թ․
կինը՝ Մինասյան Արմինե Մխիթարի՝ ծնված 13․05․1974թ․
աղջիկը՝ Մինասյան Լիանա Գարիկի՝ ծնված 10․02․1997թ․
տղան՝ Մինասյան Դավիթ Գարիկի՝ ծնված 27․01․1998թ․
2․ Բնակարանի նվիրատվության հետ կապված ծախսերը վերապահել վարձակալին։ |