Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայքի ավագանու կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի 2024 թվականի օգոստոսի 29-ի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդի 4727 հոդվածից «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել Հայասատանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից «Հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսում» նախաձեռնության շրջանակում «Ամսվա լավագույնները մրցույթ 2024»-ում շնորհակալագրերով պարգևատրված հետևյալ ուսուցիչներին՝ 50000-ական /հիսուն հազարական/ դրամի չափով՝
1) «Լավագույն ուսուցիչ» անվանակարգում՝
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցի հասարակագիտություն առարկայի ուսուցչուհի Անահիտ Սերյոժայի Մազմանյանին:
բ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատանի միջնակարգ դպրոցի հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Լիանա Ռուբիկի Իկիլիկյանին:
գ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մուսայելյանի միջնակարգ դպրոցի հայոց լեզու և գրականություն առարկայի ուսուցչուհի Գոհար Ռուբենի Պետրոսյանին:
դ. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամոյի միջնակարգ դպրոցի աշխարհագրություն առարկայի ուսուցչուհի Աննա Արամայիսի Մանուկյանին:
2) «Լավագույն խմբակավար» անվանակարգում՝
ա. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Վահրամաբերդի միջնակարգ դպրոցի ընթերցանության խմբակավար՝ Արփինե Արտավազդի Սարգսյանին:
|