Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կրաշեն բնակավայրի Կրաշեն-Ջաջուռավան միջհամայնքային ճանապարհ հասցեի 1 մանկապարտեզի՝ 201 քառակուսի մետր ներքին մակերեսով շենքը, պարիսպը և դրանով զբաղեցված 0,19639 հեկտար մակերեսով հողամասը (գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 08072024-08-0038), տրված 2021 թվականի դեկտեմբերի 27-ին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանհամայնքի «Ջաջուռավանի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։ |