Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հացիկ բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ Հովհաննես Պետրոսի Սահակյանին Իսրայելում կայանալիք սամբոյի պատանիների Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակաով դրամական աջակցություն տրամադրելու մասին՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին
որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի վարչական բյուջեի 10-րդ բաժնի 7-րդ խմբի 1-ին դասի «Այլ նպաստներ բյուջեից» 4729 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հացիկ գյուղի բնակիչ Հովհաննես Պետրոսի Սահակյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 300 000 /երեք հարյուր հազար/ դրամ: |