Քաղաքացի Դոնարա Հարությունի Հակոբյանը (ծնված 1950 թվականի հունվարի 30-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` բաժնային սեփականության իրավունքով իր ընտանիքի անդամներին պատկանող Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 2-րդ փողոց, 72 հասցեի 08-037-0009-0003 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,12477 հեկտար մակերեսով տնամերձ հողամասի վրա առկա, ինքնակամ համարվող բնակելի նշանակության շենք շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Բաժնային սեփականության իրավունքով Ռաֆիկ Գեղամի (ծնված 1950 թվականի նոյեմբերի 23-ին), Օվսաննա Ռաֆիկի Հովեյանների (ծնված 1974 թվականի հունվարի 05-ին) և Դոնարա Հարությունի Հակոբյանի (ծնված 1950 թվականի հունվարի 30-ին) պատկանող Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի, 2-րդ փողոց, 72 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 336,62 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, նկուղը, անասնաշենքերը և օժանդակ շինությունը կառուցվել են 1984 թվականից մինչև 1996 թվականը (մինչև 2001 թվականի մայիսի 15-ը)։ Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 2024KNLXRS ծածկագրով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 1-ին կետի դրույթներով, համաձայն նույն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 10-րդ, 11-րդ կետերի և 22.1 կետի պահանջների, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի, Ախուրյան համայնքի Երազգավորս բնակավայրի 2-րդ փողոց, 72 հասցեի հողամասի վրա գտնվող ինքնակամ կառույց համարվող 336,62 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բանկելի տունը, նկուղը, անասնաշենքերը և օժանդակ շինությունը ճանաչել օրինական առանց վճարների գանձման:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի բաժնային սեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
3.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: