«ՀԱՄԱԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ՝ կազմակերպություն) տնօրեն Արմեն Վարազդատի Քոչարյանը (ծնված 22/05/1974 թվական, ՀՎՀՀ 05807105) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին` սեփականության իրավունքով կազմակերպությանը պատկանող, Մայիսյան գյուղի Մայիսյան-Գյումրի մայրուղի 9 հասցեի, 08-077-0215-0004 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0,75 հեկտար մակերեսով հողամասի վրա առկա, ինքնակամ կառուցված հասարակական նշանակության շինություններն օրինական ճանաչելու խնդրանքով:
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Մայիսյան գյուղի Մայիսյան-Գյումրի մայրուղի 9 հասցեի հողամասի վրա ինքնակամ կառուցված 90,83 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով սպասասրահը, պարիսպները և շվաքարանը կառուցվել են 2011-2015 թվականներին (2001 թվականի մայիսի 15-ից հետո): Ինքնակամ կառույցները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և oրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն uպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք: Ինքնակամ կառույցները հաշվառված են Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեում թիվ 20247QUELK ծածկագրով:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 6-րդ մասի, կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի թիվ 14-Ն որոշման 2-րդ կետի, կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշման 1-ին և 4-րդ կետերի դրույթներով, համաձայն նույն որոշման կարգի 9, 10, 11 և 15-րդ կետերի, 18-րդ կետի բ) ենթակետի պահանջների, ինչպես նաև հաշվի առնելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցների (Գգ) սահմանված չափը՝ որը Մայիսյան գյուղի (Շիրակի մարզ, 16-րդ գոտի) համար 0,0874 է, որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան գյուղի Մայիսյան-Գյումրի մայրուղի 9 հասցեի հողամասի վրա 2011-2015 թվականներին ինքնակամ կառուցված 90,83 քառակուսի մետր ընդհանուր արտաքին մակերեսով սպասասրահը, պարիսպները և շվաքարանը ճանաչել օրինական՝ սահմանված վճարների դիմաց:
2.Սույն որոշման 1-ին կետով օրինական ճանաչված հասարակական նշանակության շինությունների յուրաքանչյուր մեկ քռակուսի մետրի օրինականացման համար սահմանել 20000 դրամ և կիրառել շինության տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության 0,0874 գործակիցը։ Ընդամենը շինությունների օրինականացման համար հաշվարկված վճարը կազմում է 158770 (մեկ հարյուր հիսունութ հազար յոթ հարյուր յոթանասուն) դրամ։
3.Սույն որոշման ուժի մեջ մտնելու օրվանից հաշված, 60 օրյա ժամկետում, օրինականացման համար սույն որոշման 2-րդ կետով սահմանված գումարը չվճարելու դեպքում` որոշումն համարվում է ուժը կորցրած:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում անշարժ գույքի սեփականատիրոջը պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:
5.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: