Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 28
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

16 հուլիսի 2024 թվականի N 28

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ ՄԱՐՄԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ

2024 թվականի հուլիսի 16-ին Ախուրյան համայնքի Մարմաշեն բնակավայրում տեղի ունեցավ հանրային լսումներ՝ Մարմաշեն բնակավայրի Ճլե լճում իրականացվելիք բիզնես ծրագրի վերաբերյալ: Բաց լսումները վարում էր Մարմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Տիգրանյանը, ներկա էին Ախուրյան համայնքի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Գնել Մանուկյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հովիկ Մելքոնյանը, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Տիգրան Մաթևոսյանը, «Ռաֆ –Օջախ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը և բնակիչներ: «Ռաֆ –Օջախ» ՍՊԸ-ի ներկայացուցիչը ներկայացրեց Ճլե լճում խեցգետին բազմացնելու բիցնես ծրագիրը , սակայն բնակիչների կողմից  հավանության չարժանացավ։ Բնակիչներից Մարտին Հայրապետյանը նշեց, որ ինքը 15 տարի առաջ դիմել է կառավարությանը լճից 1000 /հազար /քառակուսի մետր վարձակալելու նպատակով, սակայն բնապահպանները թույլ չեն տվել ասելով, որ տվյալ վայրը ունի պատմամշակութային նշանակություն։ Հակոբ Թադևոսյանը ծրագրի ներկայացուցչին հարց ուղղեց, արդյոք տարածքը վարձակալելուց հետո թույլ կտան խոշոր եղջերավոր կենդանիների մուտքը տվյալ տարածք, քանի որ այն համարվում է արոտավայր։ Ներկայացուցիչը ասաց, որ տարածքում պետք է ծառատունկ կատարվի և կենդանիները կարող են կոտրել և աղտոտել տարածքը։ Սասուն Պապոյանը նաև ավելացրեց, որ գյուղի բնակիչները լճի տարածքում զբաղվում են ձկնորսությամբ և տարածքը վարձակալելուց հետո բնակիչները կզրկվեն և՛ հանգստի գոտուց, և՛ արոտավայրից։ Հետագայում գյուղը կկանգնի անասնագլխաքանակի կրճատման խնդրի առաջ։ Մարմաշեն բնակավայրի բնակիչները հայտնեցին, որ շատ ընտանիքների եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է և կրճատվելու դեպքում կունենան սոցիալական մեծ խնդիր։ Քննարկումը եզրափակեց Մարմաշեն բնակավայրի վարչական ղեկավար Տիգրան Տիգրանյանը, ասելով, որ եթե բնակիչները դեմ են, ապա ծրագիրը տվյալ տարածքում չի կարող իրականացվել։ Բնակիչները միաձայն դեմ արտահայտվեցին Ճլե լճի տարածքը որևէ մեկին վարձակալության տրամադրելու հարցի վերբերյալ և խնդրեցին Ախուրյան համայնքի ղեկավարին և ավագանուն փոխանցեն, որպեսզի հաշվի առնեն բնակիչների կարծիքը ։



Կից փաստաթղթեր՝
(2.86 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner