Այսօր: Չորեքշաբթի, 27 Նոյեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 133-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԵՎ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի ապրիլի 26-ի թիվ 61-Ն որոշման հավելվածի 17-րդ կետի դրույթներով, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի վարչական ղեկավարի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝

 

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի բյուջեի 10-րդ բաժնի 07 խմբի 01 դասի սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրի  «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից 4727 հոդվածով հատկացված գումարներից դրամական աջակցություն տրամադրել՝

1) 2024 թվականի մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքում կայացած բռնցքամարտի դեռահասների  Մ-15 Հայաստանի Հանրապետության առաջնությունում՝

ա․ 42 կգ քաշային կարգում 1-ին տեղը զբաղեցրած Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ազատան բնակավայրի բնակիչ Սուրեն Վահրամի Բաբլումյանին՝ 40000 (քառասուն հազար) դրամ, մարզիչ Հովհաննես Վաչագանի Մկրտչյանին՝ 20000 (քսան հազար) դրամ:

2) 2024 թվականի մայիսի 31-ին Հայաստանի Հանրապետության Արտաշատ քաղաքում կայացած աթլետիկայի մեծահասակների Հայաստանի Հանրապետության առաջնությունում 3-րդ տեղը զբաղեցրած ՝

ա․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Գեղեցիկ Մասիսի Ասոյանին՝ 80000 (ութսուն հազար) դրամ:

բ․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի բնակիչ Սյուզի Արմենի Դիլոյանին՝ 80000 (ութսուն հազար) դրամ:

գ․ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կառնուտ բնակավայրի բնակիչ Մելինե Համլետի Ավետիսյանին՝ 80000 (ութսուն հազար) դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ԷԴԳԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner