Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 206
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 227-Ա
 

Զեկ. ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳԱԶԱՏԱՐ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՆ ԻՐԵՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐՈՎ «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԱՆԺԱՄԿԵՏ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով և հաշվի առնելով, որ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարման օպերատոր՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի գազամատակարարումն ապահովելու համար սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նոր կառուցված գազատար խողովակաշարի բաղկացուցիչ մաս հանդիսացող 57-133 միլիմետր տրամագծով 3950 մետր ընդհանուր երկարությամբ հենասյուները, համակարգի տասներկու սողնակային փականները, գազի կարգավորման էլեկտրոնային ճշտիչը, 133 միլիմետ տրամագծով 651,48 մետր երկարությամբ, 108 միլիմետր տրամագծով 1432,56 մետր երկարությամբ,  89 միլիմետր տրամագծով 1508,75 մետր երկարությամբ, 76 միլիմետր տրամագծով 945,15 մետր երկարությամբ, 57 միլիմետր տրամագծով 3194,40 մետր երկարությամբ գազատար խողովակաշարը (իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 23092025-08-0028) անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետությունում գազամատակարարման օպերատոր «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությանը՝ Շիրակ բնակավայրում գազամատակարարում իրականացնելու նպատակով:

2. Սահմանված կարգով կնքել պայմանագիր և իրավունքները ներկայացնել պետական գրանցման:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող ՂՈՒԿԱՍ ՄՈՒՐԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել է Ղուկաս Մուրազյան  Ամսաթիվ13/10/2025 12:40

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner