Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի«Արևիկի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի 2024 թվականի օգոստոսի 29-ի գրությունը՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Շիրակի մարզում» LEAD4Shirak ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Արևիկի երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը հիմնական միջոցներ և արագամաշ գույք ձեռք բերելու համար որպես համայնքային 10 տոկոս ներդրում Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի 4637 հոդվածից (այլ ընթացիկ դրամաշնորհ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին) հատկացնել 743 700 (յոթ հարյուր քառասուներեք հազար յոթ հարյուր) դրամ: |