Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 29-րդ կետերի, Հողային օրենսգրքի 89-րդ հոդվածի 1-ին մասի, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 60-րդ կետի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2025 թվականի սեպտեմբերի 0-ի թիվ 2/փ-000 և 2/փ-000 դրական եզրակացությունները (այսուհետ՝ եզրակացություն), Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին՝ որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերում կատարված փոփոխությունները, ըստ որոնց Բենիամին բնակավայրը ներառող, միկրոռեգիոնալ մակարդակի Շիրակ-4 համակցված տարածական պլանավորման փաստաթղթում 08-027-0001-0015 կադաստրային ծածկագրով 0.046287 հեկտար մակերեսով և 08-027-0001-0016 կադաստրային ծածկագրով 0.10381 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր հողատեսքի հողամասերի նպատակային նշանակությունները փոխվում են բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակություն:
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին առաջարկել, հետագա գործառույթներն իրականացնելիս, ապահովել եզրակացություններով ներկայացված պահանջները:
3.Կատարված փոփոխությունը սահմանված կարգով արտացոլել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: |