Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի,<<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հովածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 26-ի <<Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցի 4-րդ անցուղի 5-րդ շենքի թիվ 3 բնակարանը վարձակալ Արթուր Մարտինի Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին նվիրելու մասին>> թիվ 234-Ա որոշման 1-ին կետում <<156,8>> թիվը փոխարինել <<143,15>> թվով։ |