Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 28-րդ կետերի դրույթներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերի դրույթներով՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է. 1. Հիմնադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Վահրամաբերդի Լուսե մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:
2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Վահրամաբերդի Լուսե մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը N1 հավելվածի
3. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի «Վահրամաբերդի Լուսե մսուր-մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությանբ սահմանված կարգով ներկայացնել հաշվառման իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն: |