Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 14-ի թիվ 45-Ա որոշումը և 2025 թվականի հունիսի 24-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Քեթի գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող`08-119-0046-0002 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0․11087 հեկտար չորրորդ կարգի արոտավայրը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով` 8000 (ութ հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Սեյրան Սպարտակի Ստեփանյանին, նույնականացման քարտ՝ 007533094, տրված ՝ 14 հունվարի 2016 թվական, 064-ի կողմից:
2. Օրենքով սահմանված կարգով Սեյրան Սպարտակի Ստեփանյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել Սեյրան Սպարտակի Ստեփանյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: