Այսօր: Շաբաթ, 28 Դեկտեմբերի 2024թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 319-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ Ախուրյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնք
ՀՀ Շիրակի մարզ, գ. Ախուրյան, 0312 70885 , 0312 70303, akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 319-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՅԿԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-061-0080-0003 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԴՐԱ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՕՏԱՐՄԱՆ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի և հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներով, հիմք ընդունելով  անշարժ գույքի գնահատման հաշվետվությունը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարվող, 08-061-0080-0003 կադաստրային ծածկագրով, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրի 2-րդ փողոց, 1/1 հասցեի 0,0664 հեկտար մակերեսով, բնակավայրերի  նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը և դրա վրա առկա շինությունը պահպանելու և այդ տարածքում օբյեկտ կառուցելու նպատակով՝ դասական աճուրդ-վաճառքի միջոցով օտարել:

2. Անշարժ գույքի օտարման մեկնարկային գինը հաստատել 1000000 (մեկ միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ներառում է 0,0664 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը:

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ անշարժ գույքը մեկ լոտով օտարելու նպատակով կազմակերպել հրապարակային սակարկություն:


Կողմ -23

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԶԱՎԵՆ

ՍԻՄՈՆՅԱՆ ՍՈՒՍԱՆՆԱ

ՆԵՐՍԻՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱԹՈՍՅԱՆ ՄԱՐՏԻԿ

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ՇԱՄԻՐԱՄ

ԱՐՇԱԿՅԱՆ ՎԱՍՅԱ

ԱՆՏՈՆՅԱՆ ՖՐՈՒՆԶԵ

ՄՈՒՇԵՂՅԱՆ ՆԱՐԻՆԵ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՎԱՉԱԳԱՆ

ՍՈՒՎԱՐՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ՄՆԱՑՅԱՆ ՄՀԵՐ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՄԼԵՏ

ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ

ՄՔՈՅԱՆ ԱՐԱՄԱՅԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԻ

ՉԱԼՈՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱԶՆԻՎ

ԹՈՐՈՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻԼՎԱ

ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ

ԴՐՄԵՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(564.57 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@mail.ru , akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner