Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, քաղաքացիական օրենսգրքի 605–րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերի և 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի բնակիչ Սուսաննա Հովհաննեսի Շաբոյանի ու նրա ընտանիքի անդամների համատեղ դիմումը, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն համարվող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Գետք բնակավայրի, 3-րդ փողոց, 9/1 հասցեի տունը՝ 131,85 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, նվիրատվություն կատարել Սուսաննա Հովհաննեսի Շաբոյանի ընտանիքի հետևյալ երկու անդամներին․ 1) Շաբոյան Սուսաննա Հովհաննեսի (ծնված 1969 թվականի նոյեմբերի 1-ին), ինքը, 2) Շաբոյան Արմեն Գագիկի (ծնված 1991 թվականի փետրվարի 1-ին), տղան։
2.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը համարված, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 3-րդ փողոց, 9/1 հասցեում գտնվող, 08-032-0001-0072-001 կադաստրային ծածկագրով բնակելի տնով զբաղեցրած 08-032-0001-0072 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 60 քառակուսի մետր մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սուսաննա Հովհաննեսի և Արմեն Գագիկի Շաբոյաններին։
3.Սույն որոշման 2-րդ կետով օտարվող հողամասի վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 218 դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է 13080 (տասերեք հազար, ութսուն) դրամ:
4.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ նվիրառուների հետ կնքել գույքի նվիրատվության և հողամասի առուվաճառքի պայմանագրեր, ապահովել դրանց նոտարական վավերացումը և անշարժ գույքի նկատմամբ քաղաքացիների իրավունքների պետական գրանցումը՝ վերջիններիս միջոցներով։
5.Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2024 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 3-րդ փողոց 15/2 շենքի թիվ 8 բնակարանը վարձակալ Սուսաննա Հովհաննեսի Շաբոյանի ընտանիքի երկու անդամներին նվիրատվություն կատարելու մասին» թիվ 270-Ա և 2025 թվականի ապրիլի 15-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Գետք բնակավայրի 3-րդ փողոց թիվ 8 բնակելի տնով զբաղեցված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» թիվ 103-Ա որոշումները: |