Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականություն հանդիսացող «Արևիկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքը /անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական թիվ 25022022-08-0053, տրված 2022 թվականի փետրվարի 25-ին, հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Արևիկ, 8-րդ փողոց, 1-ին նրբանցք, թիվ 9 մանկապարտեզ/ անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի «Արևիկի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը: |