ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանն անցկացրել է աշխատանքային հերթական խորհրդակցություն՝ համայնքապետարանի աշխատակազմի մասնակցությամբ։
Քննարկվել են ներքին կարգապահական աշխատանքային պարտականությունների պատշաճ կատարման, քաղաքացիներին հավուր պատշաճի դիմավորել-ճանապարհելու հարցերը։
Խորհրդակցության ավարտին համայնքի ղեկավարը բոլոր բաժինների և ստորաբաժանումների մեջ չներառված աշխատակիցներին նոր հանձնարարականներ է տվել, հորդորել, որ մինչև տարեվերջ թերի կատարված ոչ մի աշխատանք չմնա։
|