Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 17-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների 2023 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 213-Ա որոշման թիվ 21 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն թիվ 21 հավելվածի:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|