Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 6-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Ստեղծել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության համար ավագանու ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով:
2.Հաստատել ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անհատական կազմը՝ բաղկացած հետևյալ անդամներից՝
1) Մաթոսյան Մարտիկ Հովհաննեսի (Քաղաքացիական պայմանագիր խմբակցություն),
2) Չալոյան Արիստակես Հելբերդի (որևէ խմբակցության մեջ չներառված ավագանու անդամ),
3) Խաչատրյան Էդգար Մանվելի (որևէ խմբակցության մեջ չներառված ավագանու անդամ): |