Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, 4-րդ մասի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 27-ի թիվ 80-Ա որոշումը և 2025 թվականի հունիսի 24-ի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյանի համայնքապետարանում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ կազմված 2025 թվականի հունիսի 24-ի թիվ 1 և թիվ 2 արձանագրությունները որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Առափի գյուղի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող`08-016-0134-0034 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0․07 հեկտար չորրորդ կարգի արոտավայրը գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով` 7500 (յոթ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակից՝ Սուրեն Մխիթարի Փափախյանին նույնականացման քարտ՝ 008377442, տրված՝ 18 հուլիսի 2016 թվական․, 021-ի կողմից:
2. Օրենքով սահմանված կարգով Սուրեն Մխիթարի Փափախյանի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր 10 տարի ժամկետով:
3. Պարտավորեցնել Սուրեն Մխիթարի Փափախյանին տարեկան վճարումները կատարել եռամսյակային կարգով: