Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Սերգոյանի զեկուցագիրը` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2023 թվականի բյուջեի պահուստային ֆոնդի «Գրենական պիտույքներ և հագուստ» 4261 հոդվածից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի թվով 34 դպրոցներից 32-ում առաջին դասարան հաճախող 435 (չորս հարյուր երեսունհինգ) երեխաներին նվերներ գնելու նպատակով տրամադրել 870000 /ութ հարյուր յոթանասուն հազար/ դրամ: |