Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ, 28-րդ, 59-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ սահմանված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի դրույթներով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի, դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ սահմանված կարգի 29-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Կամո բնակավայրի տարածքում գտնվող, 08-051-0067-0002 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության 0,01093 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 0,01093 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել «Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, Ախուրյան համայնք, գյուղ Կամո, 10-րդ փողոց, 6/1 խանութ» հասցեն:
3. Սույն որոշմամբ կատարված փոփոխությունները գրանցելու նպատակով, ներկայացնել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեին: