Այսօր: Հինգշաբթի, 18 Սեպտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 203
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 սեպտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԱՋՈՒՌ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՓՈՂՈՑ 39 ՀԱՍՑԵԻ 08-094-0033-0009 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՔԱՂԱՔԱՑՆԵՐԻ ՌՈՒԲԻԿ ՄԱՆՈՒԿԻ ՀԱՄԵՍՏ ԱՂՎԱՆԻ ՍՈՖՅԱ ՌԻՏԱ ԳՐԵՏԱ ՌՈՒԲԵՆ ԵՎ ՌՈՒԶԱՆ ՌՈՒԲԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացի Համեստ Աղվանի Հովհաննիսյանը (ծնված 1956 թվականի հոկտեմբերի 20-ին) դիմել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ղեկավարին՝ բաժնային սեփականության իրավունքով իրենց ընտանիքի անդամներին պատկանող, Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ջաջուռ բնակավայրի, 3-րդ փողոց, 39 հասցեի, 08-094-0033-0009 կադաստրային ծածկագրով 0,1 հեկտար մակերեսով հողամասի և ավել օգտագործվող 0,02  հեկտար մակերեսով հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված 162,49 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու խնդրանքով:

Հաշվի առնելով, որ բնակելի նշանակության շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, կամ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում կամ քաղաքաշինական նորմերի և կանոների էական խախտումներով և դրանց պահպանումը չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի, 1-ին մասի, 24-րդ կետի դրույթներով՝  որոշում եմ․

1.Ճանաչել քաղաքացիներ՝ Ռուբիկ Մանուկի (ծնված 1953 թվականի նոյեմբերի 07-ին), Համեստ Աղվանի (ծնված 1956 թվականի հոկտեմբերի 20-ին), Սոֆյա (ծնված 1978 թվականի սեպտեմբերի 08-ին), Ռիտա (ծնված 1980 թվականի օգոստոսի 21-ին), Գրետա (ծնված 1983 թվականի օգոստոսի 15-ին), Ռուբեն (ծնված 1987 թվականի մարտի 19-ին) և Ռուզան (ծնված 1987 թվականի մարտի 19-ին) Ռուբիկի Հովհաննիսյանների բաժնային սեփականության իրավունքները՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի, Ջաջուռ  բնակավայրի, 3-րդ փողոց, 39 հասցեի 08-094-0033-0009 կադաստրային ծածկագրով 0,12 հեկտար մակերեսով հողամասի և դրա վրա մինչև 2001 թվակամի մայիսի 15-ը կառուցված 162,49 քառակուսի մետր ընդհանուր ներքին մակերեսով բնակելի նշանակության շինությունների նկատմամբ։

2.Նույն հողամասի վրա 1991 թվականին կառուցված հիմքը թողնել ինքնակամ:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հողամասի համասեփականատերերին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

4.Գույքային իրավունքների պետական գրանցումն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ղուկաս Մուրազյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner