Այսօր: Շաբաթ, 25 Հոկտեմբերի 2025թ.
Ախուրյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 97
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



20 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 08-007-0069-0007 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՐՁԱԿԱԼ ԱՄԱԼՅԱ ԲՐԻԿԵՏԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի,  հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 2-րդ և 3-րդ մասերի դրույթներով և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանու 2025 թվականի  սեպտեմբերի 19-ի թիվ 198-Ա որոշման կատարումն ապահովելու նպատակով, որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի սեփականությունը հանդիսացող,  Ախուրյան բնակավայրի Ախուրյանի  խճուղի 30 հասցեի, 08-007-0069-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0,0884 հեկտար մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով, կադաստրային արժեքով օտարել՝ սպասարկման օբյեկտ կառուցելու նպատակով, վարձակալության իրավունքով հողամասն օգտագործող քաղաքացի՝ Ամայյա Բրիկետի Սահակյանին (ծնված 1947 թվականի նոյեմբերի 26-ին):

2. Հողամասի օտարման գինը սահմանել Ախուրյան համայնքի Ախուրյան բնակավայրի համար գործող կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 1221 դրամ: Հողամասի ընդհանուր արժեքը կազմում է  1079364 (մեկ միլիոն յոթանասունինը հազար երեք հարյուր վաթսունչորս ) դրամ:

3.Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքացու հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր և ապահովել սույն որոշումից բխող  իրավունքների պետական գրանցումը՝ քաղաքացու միջոցներով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԶԱՎԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Հովհաննես Սարգսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Շիրակի մարզ, գ.Ախուրյան, Գյումրու խճուղի 42
0312 70885 , 0312 70303
akhuryan.shirak@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50834216@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱԽՈՒՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner