Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերի դրույթներով, հաշվի առնելով Մայիսյան բնակավայրի վարչական ղեկավարի և համայնքի ղեկավարի առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի ավագանին որոշում է՝ Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մայիսյան բնակավայրի վարչական տարածքում առկա, համայնքային սեփականություն հանդիսացող ներհամայնքային նշանակության ոռոգման համակարգերի չգործող խողովակաշարերն անհրաժեշտության դեպքում ապամոնտաժելու, հանելու, այդ թվում նաև արդեն իսկ ապամոնտաժվածներն ու հանվածներն օգտագործելու համայնքի կարիքների համար: |